Ես երբեք չեմ լսել, որ օրինակ ազերիների կամ թուրքերի հասցեին հնչեն նույնքան կոշտ հայտարարություններ, որոնք իշխանությունը հնչեցնում է մեր կամ առհասարակ ընդդիմախոսների հասցեին

Բայց ինչ հետաքրքիր է հետևել, թե ինչպես նախկին «ակԾիվիստները» ջանք ու եռանդ չխնայելով՝ ամեն բան անում են, որպեսզի արդարացնեն իշխանության կողմից գույքահարկի բարձրացումը։

Հա հարգելիներս, իրենք նույն այն «ակԾիվիստներն են», ովքեր ճղում էին իրենց, աղմկոտ «100 դրամի», կամ «էլեկտրիկ Երևանի» բողոքների ժամանակ, իսկ հիմա …

Կամ, իրականում չափազանց հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են նախկինում, առավոտից երեկո ոստիկանության կողմից իրականացվող բռնությունների մասին ճչացող գրանտակեր «ՀԿ-իստները» այսօր լուրջ դեմքով արդարացնում են, արդեն իրենց «սրտի Ոստիկանության» կողմից ուժ կիրառելու դեպքերը՝ կանանց նկատմամբ ( իմիջայլոց բռնությունը արդարացնողների մեջ կան նաև իշխանամետ կին պատգամավորներ)։

Կամ էլի շատ հետաքրքիր օրինակ.

Ես երբեք չեմ լսել, որ օրինակ ազերիների կամ թուրքերի հասցեին հնչեն նույնքան կոշտ հայտարարություններ, որոնք իշխանությունը հնչեցնում է մեր կամ առհասարակ ընդդիմախոսների հասցեին։

Հա՛ իրականում, երկրում տիրող իրավիճակը, համ զավեշտալի է, համ էլ՝ ողբերգական։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Բայց ինչ հետաքրքիր է հետևել, թե ինչպես նախկին "ակԾիվիստները" ջանք ու եռանդ չխնայելով ամեն բան անում են, որպեսզի …

Опубликовано Arman Abovyan Суббота, 27 июня 2020 г.