Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 928 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 497 հազարից: Ապաքինվել է ավելի քան 5 միլիոն 376 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 553 հազար 068 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 127 հազար 640 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 280 հազար 054-ի, մահերինը՝ 56 հազար 109-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 627 հազար 646 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 8 հազար 969 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Հնդկաստանն է՝ 510 հազար 672 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 15 հազար 712:

Մեծ Բրիտանիայում առկա է 309 հազար 360 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է: Մահերի թիվը կազմում է 43 հազար 414: Վարակվածների թվով հաջորդող երկիրը Իսպանիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 294 հազար 985, մահերինը՝ 28 հազար 338: Իսպանիաին հաջորդում է Պերուն, որն էլ իր հերթին վարակվածների թվով շրջանցել է Իտալիային:  Պերուն առանձնանում է 272 հազար 364 ընդհանուր, 8 հազար 939 մահվան դեպքով:

Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Չիլին է: Չիլիում առկա է 263 հազար 360  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 5 հազար 068 մարդ: Իտալիայում հաստատված դեպքերի թիվը 239 հազար 961 է: Մահացության ցուցանիշը կազմում է 34 հազար 708: Վարակվածների ընդհանուր թվով Իտալիայում հաջորդում է Իրանը, որը հայտնվել է 10-րդ տեղում:

Իրանում առկա է 217 հազար 724  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 10 հազար 239 մարդ: Իրանին հաջորդում է Մեքսիկան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 208 հազար 392-ի, մահացածներինը՝ 25 հազար 779-ի:

Թուրքիան հայտնվել է 13-րդ տեղում: Թուրքիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 194 հազար 511 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 5 հազար 065 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 22-րդ տեղում: Այստեղ վարակի 21 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 483 է, որից ապաքինվել է 78 հազար 444-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 921-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 14 մարդ:

Իսկ Հայաստանը այս ցուցակում զբաղեցնում է 48-րդ տեղը: Հայաստանում  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 23 հազար 909 է: Վարակի հետևանքով մահացել է 421 մարդ, իսկ ապաքինվել է 12 հազար 911 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: