Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր վարակակիրն էլ Հայաստանից գնացած քաղաքացիներ են եղել․ Aliq.ge

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ Վրաստանում հաստատված կորոնավիրուսի 2 նոր դեպքն էլ Հայաստանից են «եկել»: Ըստ տեղեկության՝ նոր պացիենտները բեռնատարի վարորդներ են: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

«Նրանք եկել են Հայաստանից, թեստավորում անցել են Վրաստանում: Նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է, մեր կլինիկայում է, վիճակը բավարար է: Երկրորդը, ամենայն հավանականությամբ, Վրաստանի քաղաքացի է»,- ասել է Էզուգբայան:

Stopcov-ը տեղեկացնում է, որ Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը 921 է, որոնցից 781-ն ապաքինվել է, մահացել է 14 քաղաքացի: