ԱԺ ևս երկու պատգամավորների կորոնավիրուսի թեստը դրական է եղել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը և պատգամավոր Արեն Մկրտչյանը կորոնավիրուսով են վարակվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը։

Հարցին, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը ևս վարակվե՞լ է կորոնավիրուսով, Մինասյանը պատասխանեց, որ Հովհաննիսյանը թեստ չի հանձնել:

Հիշեցնենք, որ մինչ այս՝ կորոնավիրուսի հաստատված վարակ ունեին ԱԺ վեց պատգամավորներ՝  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գևորգյանը և Վիկտոր Ենգիբարյանը և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը: