«Ինչպես ինքնաթիռ նստել». էքսկուրսավարը պատմել է կարանտինից հետո Էյֆելյան աշտարակ մուտք գործելու կանոնների մասին

Եվրոպայում, որտեղ COVID-19 վարակվածները կայունորեն նվազում են, սահմանափակումները շարունակում են վերացվել: Հունիսի 25-ին Էյֆելյան աշտարակը վերաբացվել է այցելուների համար:

Ճիշտ է, Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը այցելելու համար հնարավոր է միայն անվտանգության միջոցառումներին հետևելով: Եվ եթե նախկինում Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշ ամեն օր այցելում էին հազարավոր օտարերկրյա զբոսաշրջիկներ, ապա այժմ ցանկացողները  քիչ են:

Գիդ Դմիտրի Միսուրկինը, որն այսօր առավոտյան Էյֆելյան աշտարակի բացվելուց հետո առաջին այցելուներից մեկն էր, խոսել է տեսարժան վայր այցելելու առանձնահատկությունների մասին:

«Դիմակով մոտենում ենք անցման կետ: Այժմ մենք կստուգվենք, կանցնենք անվտանգության աշխատակիցներին, մինչ հերթի մեջ ենք: Անհրաժեշտ է հանել մետաղական առարկաները, և դեռ անհրածեշտ կլինի լվանալ ձեռքերը: Փաստորեն, աշտարակ մտնելը նման է օդանավի անցուղուն, բայց հարկավոր չէ կոշիկները հանել»,- ասել է Միսուրկինը:

Էքսկուրսավարի խոսքով,  իր աշխատանքային գործունեության 25 տարվա ընթացքում առաջին անգամ, աշտարակ մտնելիս գրեթե մարդկանց չի հանդիպել: