Պոլիոմիելիտի դեմ խորհրդային պատվաստանյութը կարող է կասեցնել COVID-19-ի տարածումը

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին սենսացիոն լուրեր է տարածում The New York Times-ը: Միայն այն պոլիոմիելիտի դեմ  է և ստեղծվել է Խորհրդային Միությունում գրեթե 60 տարի առաջ:

Ամերիկացի լրագրողները վկայակոչում են գիտնականների վերջին ուսումնասիրությունները, որոնք հաստատում են. նույն ռուբինային կաթիլները կենդանի, բայց պոլիոմիելիտի թուլացած վիրուսներով կարող են կանգնեցնել նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի զարգացման թափը:

Այդ պատվաստանյութն ստացած մարդիկ մի քանի ամիս շարունակ չեն հիվանդանում  սուր շնչառական վիրուսային վարակներով: Այն ակտիվացնում է ոչ սպեցիֆիկ իմունիտետը. ստիպում է մարմնին արտադրել սպիտակուցներ, որոնք ճնշում են ցանկացած վիրուսի բազմացումը:

Այս ամենը փորձնականորեն հաստատել են խորհրդային ​​բժիշկներ Մարինա Վորոշիլովան և Միխայիլ Չումակովը: Նրանց հսկողության ներքո եղել են հազարավոր երեխաներ 1968-1975 թթ.: Պատվաստվածները ավելի քիչ էին հիվանդանում և երբեք չեն մահացել գրիպից և այլ վարակներից:

Վիրուսաբան ամուսինները առաջինն էին, որ իրենց երեք որդիներին պատվաստեցին: Այժմ նրանք մեծ հետազոտողներ են և հաստատում են իրենց ծնողների փորձը:

Հին դեղամիջոցի հանդեպ ուշադրություն առաջացավ՝ առկա պատվաստանյութերը այլ նպատակով օգտագործելու հետաքրքրության հետ: Նրանցից մեկը կենդանի պոլիովիրուսինն է, իսկ մյուսը տուբերկուլոզի դեմ:

Աղբյուրը՝ Tvzvezda.ru