«Թավշյա հեղափոխություն», որ ձեր իսկ տանից ձեզ դուրս շպրտեն (տեսանյութ)

Փաշինյանական իշխանությունը դառնում է իր իսկ քաղաքական գերեզմանափորը

Հունիսի 24-ին «Ազգային ժողով» կոչվածն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախատեսված է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2021թ․ հունվարի 1-ից, այսինքն՝ մի քանի ամսից․․․

Եթե ԱԺ-ն «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավորների ձայների գերակշիռ մեծամասնությամբ հիշյալ նախագիծն ընդունի նաև 2-րդ ընթերցմամբ, և այն վերածի օրենքի, ապա դրա արդյունքում էականորեն բարձրանալու են մեր կողմից մինչ այժմ վճարվող մեր բնակարանների, առանձնատների գույքահարկերը։ Բնակարանների ու տների շատուշատ սեփականատերեր այլևս չեն կարողանալու վճարել այդ գումարները, որովհետև նրանց մի մասը հիմա էլ գույքահարկը դժվարությամբ է վճարում։

Ավելին․ բնակարանների, տների գրեթե բոլոր այն սեփականատերերը, որոնք մինչև այժմ իրենց տների, բնակարանների տարիքի և մաշվածության, դրանով պայմանավորված կադաստրային արժեքի հիմքով գույքահարկ չեն վճարել, ստիպված են լինելու վճարել այն կամ, եթե չեն կարող, վաճառել իրենց հարազատ բնակարանը, տունը, ստացված գումարով կացարան ձեռք բերել իրենց քաղաքի արվարձանում, գյուղում, որտեղ տները, քաղաքի համեմատ, էժան են, կամ էլ դառնալ տնանկ և ապրել վարձով։ Դժվար չէ կանխատեսել, թե ինչ է սպասվում դրանից հետո, փաշինյանական իշխանությունը փաստորեն դառնում է իր իսկ գերեզմանափորը։

Հարկային օրենսգրքում վերոնշյալ փոփոխությունների, լրացումների ու դրանց արդյունքում բնակչության հարկային բեռի բարձրացման վերաբերյալ է մեր հարցազրույցը տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում