Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին «մեղադրվում է պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար»

Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին և ևս ինը նախկին անջատողականներ մեղադրվում են պատերազմական հանցագործությունների մեղադրանքով:

Այս մասին տեղեկացրել է  Euronews-ը:

1998-1999 թթ. Սերբիայից անկախանալու համար պատերազմի ժամանակ Թաչին Կոսովոյի ազատագրական բանակի նախկին հրամանատարն էր, որը թողեց ավելի քան 10 000 զոհ։

Նրան մեղադրանք է առաջադրվել Կոսովոյի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ և խորհրդարանի նախկին խոսնակ Քադրի Վեսելիի հետ միասին՝ դատարանի կողմից, որը ձևավորվել է հետաքննելու էթնիկ սերբերի դեմ կատարված հանցագործությունները՝ հակամարտության ընթացքում և դրանից հետո:

Նախօրեին Կոսովոյի հատուկ պալատների դատախազի հայտարարության մեջ նշված է, որ նախագահ Հաշիմ Թաչին և մյուս կասկածյալները «քրեական պատասխանատվություն են կրում մոտ 100 սպանության համար՝ քաղաքական ընդդիմախոսների, կոսովացի ալբանացիների, սերբերի և գնչուների։