ԱԺ ընդդիմության անգործության հետևանքով իշխանությունը հաղթանակ տարավ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանն է:

Քաղաքական, իրավական շրջանակները համոզված են, որ հունիսի 22-ին իշխանությունը, ընդունելով Սահմանադրական փոփոխությունները, կայացրեց  Սահմանադրական դատարանը զավթելու որոշում, կատարեց առանձնապես ծանր հանցագործության տարրեր պարունակող քայլ, իրականացրեց Սահմանադրական հեղաշրջում։

Իսկ ԱԺ ընդդիմությունը, մասնավորաբար, «Լուսավոր Հայաստանը», որի ղեկավար Էդմոն Մարությանը թեպետ համոզված է, որ իշխանությունը կատարել է հակասահմանադրական քայլ, և իր խոսքով՝ «Սահմանադրության վրա ասպատակություն տեղի ունեցավ», սակայն ԼՀԿ-ը չմիացավ ԲՀԿ-ի ստորագրահավաքին։ Այդպիսով՝ ձախողվեց  իշխանության  հակասահմանադրական քայլը ՍԴ-ում բողոքարկելու գործընթացը։

Մանրամասները՝ տեսանյութում