Հետ ենք վերցնում դիմումը, որ ԼՀԿ-ն չփորձի Ռ. Քոչարյանի անունը շահարկել՝ ՍԴ-ի նկատմամբ ոտնձգություներին չարձագանքելու համար․ Ա․ Վարդևանյան

Սահմանադրական դատարանից դիմումը հետ վերցնելը արվում է հանուն իրավական պետության և հանուն սահմանադրական կարգի: Սա նաև Ռոբերտ Քոչարյանի հիմնավորումներից մեկն է: Նրա համար անընդունելի է ցանկացած ձևով իր անունը շահարկելը և անգործության համար հիմք ընդունելը. լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ-ից իրենց դիմումը հետ վերցնելու որոշմանը.

«Ռոբերտ Քոչարյանի կողմից 2019 թվականի մայիս- հունիս ամիսներին ներկայացրել էինք երկու դիմում, որը վերաբերում էր քրեական օրեսգրքի 300.1 հոդվածին: Սակայն, ցավոք, 2020 թվականի հունիսին ականատես ենք լինում, որ Ռ Քոչարյանի գործը շահարկումների թեմա է դարձել՝ ընդհուպ մինչև պատգամավորները, որոնք պարտավոր են կատարել իրենց Սահմանադրական պարտականությունը, խոսում են իրավական պետության սկզբունքի մասին, բայց գործողություն դրա դեմ չեն կատարում: Դա նման է նրան, որ մեր դիմաց մեքենա այրեն կամ թալանեն, ասեմ՝ սեփականատիրոջը ճանաչում եմ, դրա համար հայց չեմ ներկայացնի ոստիկանություն, մի քիչ ժամանակ անցնի՝ կտեսնենք, նույն վերաբերմունքն է»:

Արամ Վարդևանյանը նշեց, որ եթե նկատում են ՍԴ նախագծի մեջ խախտում, ապա ՍԴ-ը դիմելը պարտականություն է.

«Մենք ունենք իրավիճակ, որ Էդմոն Մարուքյանը և Տարոն Սիմոնյանը ասում են, որ այս ողջ գործընթացը հակասահմանադրական է, բայց հիմա դիմում չենք ներկայացնում: Մենք ցույց ենք տալիս, որ մեր համար առավել բարձր սկզբունքներ ունենք և պատրաստ ենք հետ վերցնել դիմումը, որ որևէ մեկը չփորձի Ռ. Քոչարյանի անունը շահարկի՝ ՍԴ-ի նկատմամբ ոտնձգություները, անգործության արձագանքելը արդարացնելու համար»,-նշեց Վարդևանյանը: