Այսուհետ իշխանությունը, որը առանց այդ էլ աչքի չէր ընկնում բարոյա-իրավական արգելքներով, այլևս ազատ է ռեպրեսիաներ իրականացնելու հարցում

Կազմաքանդելով Սահմանադրական դատարանը՝ ապօրինի «սահմանադրական փոփոխությունների» ճանապարհով, իշխանությունը զրկվեց իր լեգիտիմությունից, անցավ այսպես կոչված «իրավական Ռուբիկոնը»: Այսուհետ իշխանությունը, որը առանց այդ էլ աչքի չէր ընկնում բարոյա-իրավական արգելքներով, այլևս ազատ է ռեպրեսիաներ իրականացնելու հարցում: Ըստ հերթի՝ ԶԼՄ-ներ, քաղաքական ընդդիմախոսներ, դատավորներ, փաստաբաններ, ազատ անհատներ, սեփական թիմի մի որոշ մաս, իբր այս իշխանության հետ պայմանավորված որոշ «նախկիններ» և գործարարներ: Այս բոլորը լինելու են ռեպրեսիաների զոհեր: Եվ ոչ ոք թող հույս չունենա, որ իր բախտը բերելու է, իրեն բան չի լինի: Հատկապես հույս թող չունենան նրանք, ում թվում է, թե պայմանավորվել են, իրենց ավելի դաժան ճակատագիր է սպասում:

Բարի գալուստ արևելյան դեսպոտիա

Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Կազմաքանդելով Սահմանադրական դատարանը՝ ապօրինի <սահմանադրական փոփոխությունների> ճանապարհով, իշխանությունը զրկվեց իր…

Опубликовано Tigran Atanesyan Среда, 24 июня 2020 г.