Կա 771 կորոնավիրուսի նոր վարակակիր, 113-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. Արսեն Թորոսյան

Հունիսի 24-ին Հայաստանում հաստատվել է 771 կորոնավիրուսային վարակի նոր դեպք՝ արված 2336 հետազոտությունների արդյունքում: Կառավարության նիստի մեկնարկից առաջ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ բուժօգնության հասանելիության տեսանկյունից իրավիճակը մնում է լարված:

«Առավոտյան ժամը 09.00-ի դրությամբ ունենք ընդամնեը 51 քաղաքացի, որ կարիք ունի տեղափոխման կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ, որոնցից ընդամենը երկուսն են գտնվում տանը: Այսինքն մնացած 49-ը գտնվում են այլ հիվանդանոցային հաստատություններում»,-ասաց Արսեն Թորոսյանը՝ այս իմաստով իրավիճակը կարելի է  լավ գնահատել:

Թորոսյանի փոխանցմամբ բոլոր հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղեր կան:

«Ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիմը նույնպես կայուն է, տատանվում է 600-ի շրջանակներում, իսկ ավելի կոնկրետ 502 ծանր վիճակում ունենք և 113՝ ծայրահեղ ծանր վիճակում: Թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված ունենք 40 հոգի այս պահի դրությամբ»,-ասաց Արսեն Թորոսյանը: