Միշտ կհիշենք, որ խորհրդային ժողովուրդն է ջախջախել նացիզմը. ՌԴ նախագահ

Ռուս ժողովուրդը միշտ կհիշի, որ խորհրդային ժողովուրդը ջախջախեց նացիզմը։

«ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք միշտ կհիշենք, որ խորհրդային ժողովուրդն է ջախջախել նացիզմը: Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների տարբեր ազգությունների միլիոնավոր մարդիկ»,- ասել է Պուտինը Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ:

ՌԴ նախագահը նշել է, որ առաջնագծում և թիկունքում, պարտիզանական ջոկատներում և ընդհատակում նրանք պայքարել են և  աշխատել քաջության ու միասնության օրենքների համաձայն: