Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ: Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Այդ շրջանակից 5 մարդու վարակը արդեն հաստատվել է: COVID-19 հաստատված վարակ ունի Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից 2 քաղաքացի: Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 7-ն են, մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը՝ 110:

Միևնույն ժամանակ 12 անձ առողջացել է: Առողջացածների թիվը 77 է:

Մեկուսացված է 68 քաղաքացի, թեստավորումների քանակը 1724 է: