Հիմա սրա նմաններին ի՞նչ ասես. ուռում, խելքները թռցնում են

Նիկոլ Փաշինյանը մի կնոպկա սեղմող ունի՝ Արթուր Հովհաննիսյան, որին ժամանակին պլանի գործով բերման են ենթարկել ոստիկանություն, հետո գործը մի կերպ փակել են: «Կայֆ ծախող» սույն պերսոնաժն առանց ամոթի ասում է, որ «Հրայր Թովմասյանը պետք է ամաչի տարիներ շարունակ կեղծված ընտրությունները լեգիտիմացնող ՍԴ-ի համար»: Հիմա սրա նմաններին ի՞նչ ասես. ուռում, խելքները թռցնում են: Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր, հետո ՍԴ նախագահ է ընտրվել 2018-ին: Թովմասյանն ի՞նչ կապ ունի ընտրակեղծիքի ու դրա լեգիտիմացման հետ: Թե Թովմասյանը ընտրակեղծիք է լեգիտիմացրել, ուրեմն դա 2018-ի ընտրություններն են եղել, ինչի արդյունքում հայ ժողովրդի մի մասը սրա նմանների մի ողջ վտառի հնարավորություն տվեց իշխանություն լինել ու ինքնադրսևորվել: Հնարավորություն տվեց ու բառի բուն իմաստով կրախի առջև կանգնեց: Եթե ամաչելու բան կա, ապա պետք է ամաչել, որ սրա նմանները ազատության մեջ են ու պատգամավոր են: Սա հիմա պետք է ճաղերի հետևում լիներ՝ իր շեֆի ասած՝ բալանդ ուտելիս ու բառիգների հանդեպ մյուս կալանավորների ուրույն վերաբերմունքը վայելելիս: Ամեն դեպքում, երևի թե կարիք չկա սրանց հետ փաստերի լեզվով խոսել: Ոչ ամոթ ունեն, ոչ էլ ուղեղ ունեն: Կոնկրետ սրա դեպքում ուղղակի պետք է ասել՝ տղա ջան, ով ինչից խոսի, Դու տանձ ու խնձորից, կանեփից ու մետանֆիտամինից խոսա:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Նիկոլ Փաշինյանը մի կնոպկա սեղմող ունի՝ Արթուր Հովհաննիսյան, որին ժամանակին պլանի գործով բերման են ենթարկել…

Опубликовано Mihran Hakobyan Вторник, 23 июня 2020 г.