Նիկոլը ոչնչացնում է քաղաքական, իրավական համակարգը, հարվածն ուղղված է Հայաստան պետությանը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը  ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանն է։

Հարցազրույցի ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը․

– Արցախի նախկին նախագահները չափազանց զգուշավոր են եղել իրենց  հայտարարություններում, որպեսզի անհարկի լարվածություն չստեղծվի:  Ու Արցախից մշտապես լսվել է հստակ, զուսպ,  անաչառ  գնահատական:  Ինչո՞ւ այսօր ունենք հակառակ պատկերը: Ինչո՞ւ Արցախի նախագահը նման գնահատականներ հնչեցրեց։ Դա պայմանավորված է Հայաստանի ներկայիս իշխանության վարքագծո՞վ։

–  Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, նրա համախոհները 4 տարի շարունակ հայտարարում էին, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ զինվորը փամփուշտ, սնունդ, բենզին չի ունեցել։ Այդ կեղծիքը հօդս ցնդեց հենց  Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությամբ, այն է. «Պատասխանատու հայտարարում եմ, որ  նման բան չկա: Այդ հարցը քննել ենք,  վառելիք ու սպառազինության խնդիրը դուրս է գալիս, սպառազինության, վառելիքի, սննդի պրոբլեմ չի ունեցել բանակը: Առաջնագծի զինվորը և հրամկազմը իրոք կերտել են  հերոսապատումը»։  Ի վերջո, Հայկական  բանակը վարկաբեկողները, ապատեղեկատվություն տարածողները չպե՞տք է ենթարկվեն պատասխանատվության։

– Ի՞նչ է կատարվում ներքաղաքական դաշտում

  • ՍԴ-ը՝ որպես ինքնուրույն մարմին փորձ է արվում վերածել մեկ անձի կողմից կառավարվող, վարչապետին ենթակա կառույցի:
  • Այն բոլոր ուժերը, որոնք իշխանափոխության ժամանակ կանգնել են Նիկոլ Փաշինյանի կողքին, օգնել նրա  վարչապետ ընտրվելուն,  Փաշինյանը նրանց  լուսանցք է մղում․ նրանք վարկաբեկում են, քրեական գործեր են սարքում։
  • Ընդդիմություն-իշխանություն դասական պայքար չկա Հայաստանում, չկա գաղափարական, քաղաքական ընդդիմախոսների պայքար, այն Փաշինյանը վերածել է հակառակորդների, թշնամիների պայքարի, գաղափարական կուսակցությունների ոչնչացման պայքարի:  Փաշինյանը գնում է ողջ քաղաքական դաշտը ոչնչացնելու ճանապարհով։

Մանրամասները՝ տեսանյութում