Հայրենական մեծ պատերազմի վետերան, 99-ամյա Մեխակ Ավետիսյանն ապաքինվել է կորոնավիրուսից

Հայրենական մեծ պատերազմի վետերան, 99-ամյա Մեխակ Ավետիսյանն այսօր առողջացած դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից:  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տեղեկացմամբ,  նա բուժկենտրոն էր տեղափոխվել հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ, երկկողմանի թոքաբորբով, ծանր վիճակում:

«Չեմ ուզում հիշել, թող մնա անցյալում, շնորհակալություն բժիշկներին, երիտասարդ են, բայց լավ գործ են անում: Թող Հայաստանը ծաղկի ու դառնա բժշկական տուրիզմի երկիր, ասում եմ տուրիզմի, ոչ թե բիզնեսի»,-հրաժեշտ տալով բուժկենտրոնին ասաց Մեխակ Ավետիսյանը:

Հայրենական մեծ պատերազմի վետերան, 99-ամյա Մեխակ Ավետիսյանն այսօր առողջացած դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական…

Опубликовано Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ Вторник, 23 июня 2020 г.