Թրամփը կդադարեցնի մի քանի կարգի աշխատանքային վիզաների տրամադրումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի հրամանագիր, որով կդադարեցվի մի շարք կատեգորիայի աշխատանքային վիզաների տրամադրումը և կերկարաձգվեն գրին քարտերի սահմանափակումները: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել են ամերիկյան վարչակազմի բարձրագույն ղեկավարության ներկայացուցչի կողմից անցկացվող կոնֆերանսի ժամանակ:

«Հրամանագիրը կդադարեցնի H1-B, H-4 և H-2B, L [աշխատանքային] վիզաների և [կատեգորիա] J կարգի վիզաների մեծ մասի հասանելիությունը մինչև տարեվերջ,- նշել է նա: – Նոր գրին քարտերի տրամադրումը նույնպես կդադարեցվի մինչև տարեվերջ»: .

Գործադիրի ներկայացուցիչը շեշտել է, որ ամերիկյան առաջնորդի որոշումը «գործնականում կազդի տասնյակ հազարավոր մարդկանց վրա, ովքեր ցանկանում են աշխատել Միացյալ Նահանգներում»: Նախագահի հրամանագիրը չի տարածվի այն աշխատողների վրա, ովքեր արդեն գտնվում են Միացյալ Նահանգներում: H1-B ծրագիրը կվերակազմավորվի, հաջորդ տարի այն վերսկսվելուն պես կկենտրոնանան այն հնարավոր ներգաղթյալների վրա, որոնց ամերիկյան ընկերությունները պատրաստ են առաջարկել հնարավորինս բարձր աշխատավարձ: Հենց այս աշխատողներին առաջնահերթություն կտրվի վիզայի դիմումը քննարկելիս:

Անցած մի քանի տարիներին Վաշինգտոնի վարչակազմը փորձել է խստացնել H-1B վիզաների տրամադրման ծրագիրը, ինչը նվազեցրել է հայտերի հաստատման մակարդակը: Այս ծրագիրը թույլ է տալիս ԱՄՆ գործատուներին ժամանակավորապես վարձել արտասահմանցի աշխատողների:

Տեխնոլոգիական արդյունաբերությունը ապավինում էր H-1B վիզաներին` հատկապես գիտական ​​և տեխնիկական բնագավառներում խորը գիտելիքներով արտասահմանցի մասնագետներին աշխատանքի ընդունելու համար:

H-4 վիզաները տրամադրվում են H-1B վիզաների տերերի ընտանիքին: H-2 վիզաները թույլ են տալիս ժամանակավորապես վարձել աշխատողներին գյուղատնտեսության, շինարարության, անտառային տնտեսության և շատ այլ ոլորտներում աշխատելու համար: H-2B ծրագիրը ԱՄՆ գործատուներին ժամանակավոր հիմունքներով թույլ է տալիս վարձել օտարերկրացիներին ոչ ֆերմերային աշխատանքների  համար, նրանք կատարում են միանգամյա, սեզոնային կամ պարբերական հիմունքներով աշխատանքներ: