Արցախի նախագահը Նիկոլի հրահանգով վարկաբեկո՞ւմ է հայոց բանակը (տեսանյութ)

Oրերս Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը աղմկահարույց հայտարարությամբ  հանդես եկավ, թե․ «2016-ին մենք շատ ավելի անպաշտպան էինք: Ստեփանակերտի օդը անպաշտպան էր, իսկ այժմ առաջնագիծը շատ ավելի անվտանգ է, քան երբևէ: Այսօր  ամբողջ Արցախը պաշտպանված է»:

Ի՞նչ է ստացվում, Ստեփանակերտի երկինքն անպաշտպա՞ն է եղել․  2016-ին հայկական կողմը չի՞ ունեցել  հակաօդային պաշտպանության համակարգ։ Հարց է առաջանում, եթե Ստեփանակերտի երկինքը, Արցախի երկինքը եղել է  անպաշտպան,  ինչպե՞ս է, որ ադրբեջանական բանակը չի ռմբակոծել Ստեփանակերտը։

Հայտարարարությանը բավականին կոշտ արձագանքեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը. «Եթե բանակում այսօր ինչ-որ բան բարելավվել է, ինչ-որ բան ավելի լավ է, քան երեկ էր, ես միայն ուրախ եմ և երբեք ու երբեք ցեխ չեմ շպրտի հայոց բանակի վրա, կասկածի տակ չեմ դնի նրա պաշտպանունակությունը, ինչպիսին էլ լինեն օրվա քաղաքական իշխանությունների ցանկությունները կամ քմահաճույքները: Եթե 2016 թվականին Արցախի օդային տարածքը պաշտպանված չի եղել, այդ ինչպե՞ս է Պաշտպանության բանակը խոցել հակառակորդի 20 թռչող սարք, 2 ուղղաթիռ, ինչպե՞ս է, որ հակառակորդի ոչ մի ինքնաթիռ այդ ժամանակ չի հատել Արցախի օդային սահմանը: Ամեն ինչ արդեն անցնում է տրամաբանության և բարոյականության սահմանը: Խոցելին հենց այս սահմանն է, և ոչ երբեք՝ Արցախի օդային սահմանը»:

Արձագանքներ հնչեցին, որ  Հարությունյանի կողմից արված հայտարարությունն ուներ Նիկոլ Փաշինյանին սիրաշահելու,  քաղաքական հավատարմության երդում տալու նպատակ։

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ազատամարտիկ, գնդապետ, պատմաբան Վոլոդյան Հովհաննիսյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում