Ասեմ, որ անցնում եք բոլոր սահմանները, և ես ստիպված եմ լինելու շատ հետաքրքիր փակագծեր բացել

Չէ, սրանք այլևս դառնում են անտանելի։

Հենց նոր զանգահարեցին ինձ ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի սպասարկող ծառայողական մեքենայի վարորդին և հրավիրեցին Քանաքեռ-Զեյթունի Քրեական հետախուզության բաժին ՝ վարորդին ասելով, որ 15 րոպեի զրույց ունեն իր հետ և երկար չեն զբաղեցնի:

Որևէ ծանուցում չի ուղարկվել վարորդին, ես վերցրեցի հեռախոսը և սույն քննիչին բացատրեցի իր օրինական պարտականությունները, որ վարորդը չի կարող ներկայանալ և չի ներկայանալու առանց ծանուցման: Բնականաբար ծանուցումը ստանալուց հետո փաստաբանի հետ կքննարկվի և անհրաժեշտության դեպքում կներկայանա փաստաբանի հետ:

Ասեմ, որ անցնում եք բոլոր սահմանները, և ես ստիպված եմ լինելու շատ հետաքրքիր փակագծեր բացել:

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Դուք կոմիքսների հավաքածու եք, տղաներ ու աղջիկներԱնկեղծ ասած, չեմ սիրում մանր բաներով զբաղվել, բայց որոշել եմ դատի տալ…

Опубликовано Naira Zohrabyan Понедельник, 22 июня 2020 г.