Ռոբերտ Քոչարյանը ներկա կլինի դատական նիստին

ՀՀ երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի  և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը կշարունակվի այսօր Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ Աննա  Դանիբեկյանի նախագահությամբ:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կալանքից ազատվել է, դուրս է գրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում էր հետվիրահատական վերականգնման նպատակով և տուն է գնացել:

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարանի որոշումը, իսկ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել այն մասին, որ այսօրվա դատական նիստին Քոչարյանը ներկա կլինի:

Հիշեցնենք՝ երկրորդ նախագահը  մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափի  կաշառք ստանալու համար: