Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվել է ևս 6 քաղաքացի

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակի  ևս 6 դեպք է հաստատվել:

Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտի բնակիչներ են, ովքեր ավելի վաղ մեկուսացվել էին, 1-ն էլ Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից:

Կորոնավարակն առայսօր հաստատվել է 103 քաղաքացու օրգանիզմում, առողջացել են 65-ը: Այս պահին մեկուսացված է 74 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1688 թեստավորում: