Զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

2-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ հունիսի 22-ին անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի ծառայութունը:

Մարտական իրավիճակին մոտ պայմաններում զորավարժությանը մասնակցող զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստություն, հաղթահարել արգելագոտիները, հայտնաբերել և ոչնչացրել պայմանական հակառակորդի թիրախները: