Կողմնորոշվեք, պարոնայք, իշխողները դարձյալ անում են իրենց քայլը, իսկ ի՞նչ եք անում դուք, իսկ ի՞նչ ենք անում մենք․․․

ԱԺ-ն արտահերթի է գնում և փորձելու է իր հերթական 88-ի հակաօրինական օպերացիայով «լուծել» ՍԴ-ի հարցը, ինչը հակասահմանադրական է, հակավենետիկյան և հակաօրինական․․.Այո, և այս մասին տարբեր իրավաբաններ, ՍԴ մասնագետներ, փաստաբաններ և այլ ողջախոհ մարդիկ իրենց բողոքը, խոսքը, դժգոհությունն են հայտնում․ ինչպես օրինակ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն է նշում․ «Այսքանով հանդերձ, առնվազն տարօրինակ է, որ սեփական նախաձեռնությամբ դիմելով Վենետիկի հանձնաժողովին և քաջ տեղյակ լինելով Հանձնաժողովի կարծիքի նախագծում արտահայտված տեսակետներին (կարծիքի նախագիծը նախօրոք ուղարկվել է կառավարությանը և որոշակիորեն մեղմվել է վերջինիս առաջարկների հիման վրա), իշխող մեծամասնությունը հունիսի 19-ին՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի ընդունման օրը, Ազգային ժողով է ներկայացրել Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության մի նախագիծ, որը տրամագծորեն հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։ Բոլորովին էլ զարմանալի չէ, որ իր կարծիքի վերջին կետում, որը սկզբնապես նախատեսում էր հայկական իշխանություններին հետագա աջակցություն ցուցաբերելու պատրաստականություն, Հանձնաժողովը ափսոսանք է հայտնում, որ «իր կարծիքի հաստատման օրը Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում կարծիքում նշված հանձնարարականներինե (կետ 82)»:

Հիմա, հարց խոորհրդարանական ընդդիմությանը՝ ո՞րն է լինելու նրանց դիրքորոշումը, ի՞նչ են անելու, գնալու են հանգիստ նստեն և մասնակցեն երկրի գլխավոր օրենքի հուղարկավորությա՞նը, ՍԴ հուղարկավորությա՞նը, թե՝ վերջապես կանցնեն կոշտ քայլերի և կասեն իրենց «տղամարդկային» խոսքը․․

Նույն հարցս ուղղեմ նաև արտախորհրդարանական ուժերին՝ ի՞նչ եք անելու, այսպես սոցցանցերում և հարցազրույցներում խելոք մտքեր եք հնչեցնե՞լու, բողոքելո՞ւ եք, թե՝ կանեք ձեր «տղամարդկային» քայլը․․.

Կռվից հետո սուր ճոճելը ողբերգականորեն ծիծաղելի է, և ճաշից հետո մանանեխը հեչ տեղին չի լինում․․․Կողմնորոշվեք, պարոնայք, իշխողները դարձյալ անում են իրենց քայլը, իսկ ի՞նչ եք անում դուք, իսկ ի՞նչ ենք անում մենք․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

ԱԺ-ն արտահերթի է գնում եւ փորձելու է իր հերթական 88-ի հակաօրինական օպերացիայով <լուծել> ՍԴ-ի հարցը,ինչը…

Опубликовано Մարգարիտ Եսայան Понедельник, 22 июня 2020 г.