Ժողովուրդն ուզում էր ունենալ լավ վարչապետ, ունեցավ՝ լայվ վարչապետ (տեսանյութ)

Այսօր Լուսինե Այրապետյանի հյուրն էր տնտեսագետ Տարոն Ափինյանը։

Տնտեսագետն անդրադարձել է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին՝ նշելով, որ Փաշինյանի խոստացած տնտեսական հեղափոխությունը ոչ միայն տեղի չունեցավ, այլև մեր պետական պարտքն ու երկրի տնտեսական ծանր վիճակն ավելի խորացրեց։

Փաշինյանը, ինչպես ինքն է հաճախ սիրում կրկնել՝ նախկիններին մեղադրում էր երկիրը «պադավատապետություն» սարքելու մեջ, սակայն այժմ նա դուրս է գալիս և հասարակության հետ շփվում է բազմաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, սա աննախադեպ է։ «Մեկ անգամ հեծանվով գործի գնալով հասարակությանը չես խափի»,-նշեց մեր զրուցակիցը։

Տարոն Ափինյանի ընդգծմամբ, այսօր հայ իրականության մեջ միակ դեպքն է, երբ իշխանությունների տարանջատման սկզբունքը գործում է, Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի դատավարությունները դրա վառ ապացույցն են։

Մանրամասները՝ տեսանյութում