Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի աշխատակիցները պարգևատևվել են պատոգրերով և հուշամեդալով

Առողջապահության նախարարության կողմից պատվոգրերով են պարգևատրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցներն, ովքեր աշխատել են և շարունակում են անձնվիրաբար աշխատել համավարակի պայմաններում: Այս մասին գրված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

«Սուրբ Գրգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանն այսօրվա գործակարգավարական խորհրդակցությանը շնորհավորեց ներկաներին Բուժաշխատողի օրվա առթիվ: Խորհրդակցության օրակարգում ՀՀ առողջապահության նախարարության կողմից Բուժաշխատողի օրվա առթիվ սահմանված պարգևների հանձնման արարողությունն էր:
Նոր կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարում և առողջապահական համակարգի արտակարգ իրավիճակում անձնվեր ծառայության ու իրականացրած պատասխանատու աշխատանքի համար Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից հայտարարվել է շնորհակալություն և հուշամեդալով են պարգևատրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժական գծով տնօրենի տեղակալ Պետրոս Մանուկյանը, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ covid 19 կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանը, Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գրիգոր Մանուչարյանը, Վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր Հռիփսիմե Հունանյանը, Ավագ քույր-տնտեսուհի Լիլիկ Մկրտչյանը:
Առողջապահության նախարարության կողմից պատվոգրերով են պարգևատրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցներն, ովքեր աշխատել են և շարունակում են անձնվիրաբար աշխատել համավարակի պայմաններում»,- գրված է հայտարարության մեջ: