Ադրբեջանը զորավարժություններ է անցկացրել լեռնային տարածքում

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները լեռնային գոտում գործողությունների ծրագրման և հարձակողական գործողությունների մշակման վերաբերյալ զորավարժություններ են անցկացրել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

Զորավարժությանը մասնակցել է մոտ 800 զինծառայող, շուրջ 100 միավոր մարտական զրահապատ մեքենա և ավտոմոբիլային տեխնիկա, տարբեր տրամաչափի շուրջ 40 հրետանային կայանք, 6 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ:

Զորավարժությունների եզրափակիչ փուլում մարտական կրակոցներ են իրականացվել:

Աղբյուրը՝ Tert.am