Ինչպես է ձևավորվելու Հայաստանի մեդիա էլիտան (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է մեդիափորձագետ, հանրային կառավարման մասնագետ Հայկ Դերզյանը, որի հետ խոսեցինք կեղծ օգտատերերի դեմ պայքարից, Հայաստանում մեդիա էլիտա ձևավորելու անհրաժեշտությունից, ստեղծված ատելության մթնոլորտի պատճառների և հետևանքների մասին։ Հաղորդման հյուրը խոսեց  վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատել որոշում կայացրած դատավոր Արսեն Նիկողոսյանին ՀԽ նախագահի և իր բանակի կողմից թիրախավորելու և նրա ընտանիքը վարակաբեկելու միջոցով դատավորին շանտաժի ենթարկելու մասին՝ ասելով, որ այս իշխանությունների համար դա սովորական ձեռագիր է, քանի որ նրանք հենց այդ մեթոդով էլ իշխանության են եկել։

Հայկ Դերզյանն անդրադարձավ նաև սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը հնգապատկելու վերաբերյալ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի առաջարկած նախագծին՝ ասելով, որ քանի դեռ իրենք իրենց խոսքի, գեներացվող ատելության, զրպարտության, անմեղության կանխավարկածի ոտնահարումների համար չեն պատժվել, իրավունք չունեն նման նախաձեռնություններ ներկայացնել, ինչը նման դեպքում ակնհայտ ընդդիմադիր ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու գործիք է:

Մանրամասները՝ տեսանյութում