Հայաստանում ստեղծված համաճարակային ծանր իրավիճակը պայմանավորված է կարանտինի ձախողմամբ և անարդյունավետ կառավարմամբ

Համաճարակային իրավիճակը Հայաստանում և տարածաշրջանի մյուս երկրներում՝ համաձայն «ԿՈՎԻԴ-19 տարածաշրջանային անվտանգության գնահատման զեկույցի»

Հրապարակվել է «ԿՈՎԻԴ-19 տարածաշրջանային անվտանգության գնահատման զեկույցը», որտեղ ներկայացվում է աշխարհի 200 երկրներում կորոնավիրուսի հետևանքվ ստեղծված իրավիճակը՝ անվտանգության վարկանիշը և սպառնալիքները։ Սույն վերլուծությամբ փորձել ենք առանձնացնել Հայաստանի համար առավել ուշագրավ տվյալները, ինչպես նաև համեմատել դրանք տարածաշրջանի մյուս երկրների տվյալների հետ։ Համաձայն զեկույցի՝ Հայաստանը զբաղեցրել է 81-րդ տեղը՝ զիջելով տարածաշրջանի բոլոր երկրներին։ Միաժամանակ, դրանում արտացոլված տվյալները վկայում են, որ Հայաստանում ստեղծված համաճարակային ծանր իրավիճակը պայմանավորված է ոչ թե պետության ներուժի սահմանափակ լինելու հանգամանքով, բնակչության վարքագծով և մշակույթով, այլ կարանտինի ձախողմամբ և անարդյունավետ կառավարմամբ։