Ինչո՞ւ են Արցախի իշխանությունները թույլ տալիս, որ Նիկոլն իրենց օգտագործի (տեսանյութ)

LIVEnews.am-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին, որի հետ զրուցել ենք երկրում տիրող ներքաղաքական իրավիճակից՝ Գագիկ Ծառուկյանի դատավարությունից մինչև Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց արձակելուն։

Քննարկել ենք նաև 2018 թ. հեղափոխությունը, ինչպես այն տեղի ունեցավ, և ինչո՞ւ չարդարացան հեղափոխականների հույսերը, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը թույլ տվեց, որ Փաշինյանը գա իշխանության՝ քաջ գիտակցելով, ինչպես նշեց Գառնիկ Իսագուլյանը, որ Փաշինյանը կործանելու է մեր հայրենիքը։

Զրուցել ենք նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ օրերս արած հայտարարությանը, երբ նշեց, որ Արցախի օդն այսօր ավելի պաշտպանված է, ի պատասխան, Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ 2016 թ. Արցախի օդը պաշտպանված է եղել առավել, քան երբևէ։

Մանրամասները՝ տեսանյութում