Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց «Իմ քայլը» խմբակցության կողմից ընդունվելիք ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ իր պաշտոնական կարծիքը. Ամրամ Մակինյան

Րոպեներ առաջ Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց «Իմ քայլը» խմբակցության կողմից մի քանի ժամից ընդունվելիք ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ իր պաշտոնական կարծիքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ամրամ Մակինյանը՝ նշելով.

«Հայերեն լավ չհասկացողների համար պարզապես տեղադրեմ նշված կարծիքի 82-րդ կետը՝
«The Commission regrets that a proposal for constitutional amendments was introduced in the Armenian Parliament on the day of the adoption by the Venice Commission of this Opinion, which
proposal is not in line with the recommendations in this Opinion»:

«Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը և ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձաժողովի կարծիքում եղած առաջարկներին»,- մեկնաբանություններում հավելել է Մակինյանը: