Չդիմելով Սահմանադրական դատարան, դուք ևս մասնակից կդառնաք իշխանության կողմից բեմադրված հերթական խայտառակությանը

Եթե այն, ինչ հրապարակվել է մամուլում սահմանադրական հեղաշրջման մասով, ճիշտ է, ապա՝

Հարգելի՜ խորհրդարանական ընդդիմություն,

Ձեզ եմ ներկայացնում Վենետիկի հանձնաժողովի այսօր հրապարակվելիք կարծիքի 60-րդ կետը, որտեղ բառացիորեն նշված է, մեջբերում եմ՝

«Հայաստանի Սահմանադրության 168( 2) և 169(2)-րդ հոդվածները նախատեսում են սահմանադրական փոփոխությունների սահմանադրական վերանայումը (ստուգումը): 168(2)-րդ հոդվածը, սահմանում է, որ Սահմանադրական դատարանը մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը: Նման վերանայման (ստուգման) ՊԱՐՏԱԴԻՐ բնույթը հստակորեն սահմանված է 169(2) հոդվածում, որի համաձայն Ազգային ժողովը 168(2) հոդվածով նախատեսված դեպքերում դիմում է (պետք է դիմի ) Սահմանադրության փոփոխության հարցով»:

Պետք է նշել, որ հաջորդիվ տեքստում (69) Հանձնաժողովը նշել է, որ եթե Սահմանադրությունը, ինչպես օրինակ Հայաստանի Սահմանադրությունը, նախատեսում է նման ex ante (նախնական) վերանայման հնարավորություն, ապա նման կանոնը պետք է պահպանվի:

Հարգելի՜ պատգամավորներ,

Այլ կերպ ասած, եթե դուք չեք դիմում Սահմանադրական դատարան, ( ինչ խուճուճ ու ախմախ հիմնավորմամբ էլ դա լինի) ապա Ձեր արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի իշխանության յուրացում և սահմանադրական կարգի տապալում հանցակազմերին:

Իշխանափոխությունից հետո տարբեր դրվագներով տարբեր մարդիկ բազմիցս տապալել են սահմանադրական կարգը, բայց նման հավաքական կերպով իշխանություն յուրացնելու և սահմանադրական կարգ տապալելու դեպք դեռևս չի եղել:

Անիրավության այսքան բարձր նշաձող երբևէ դեռևս չի սահմանվել:

Ավելին՝ առանց սահմանադրական վերահսկողության սահմանադրական փոփոխությունները միանգամից ապալեգիտիմացնում է նաև հետագայում ընտրվելիք ՍԴ դատավորներին:

Հարգելի՜ խորհրդարանական ընդդիմություն,

Եթե դուք իրապես հետևողական եք ձեր քաղաքական առաջնայնություններում և պայքարում, ապա վստահաբար կարող ենք արձանագրել, որ չդիմելով Սահմանադրական դատարան, դուք ևս մասնակից կդառնաք իշխանության կողմից բեմադրված հերթական խայտառակությանը` անկախ այն հանգամանքից կողմ կքվեարկեք նախագծին, թե ոչ:

Հարգելինե՜ր,

Այս նախագիծը այլևս արտակարգ դրության հետ կապ չունի: Նախագծի ընդունումը կամ չընդունումը Հայաստանի միջազգային իրավական հեղինակության հարցն է: Մի հանդուրժեք, որ այն հերթական անգամ իշխանության կողմից տրորվի:

Կից նկարում՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի 60-րդ կետը։ Ժամեր անց այն կլինի հրապարակային։ Մեկնաբանություններում ձեզ համար կտեղադրեմ նաեւ վերաբերելի կետերը։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Եթե այն ինչ հրապարակվել է մամուլում սահմանադրական հեղաշրջման մասով, ճիշտ է, ապա՝Հարգե՜լի խորհրդարանական…

Опубликовано Arpine Hovhannisyan Воскресенье, 21 июня 2020 г.