Կորոնավիրուսային հիվանդությունից նախորդ օրն արձանագրված մահվան դեպքերը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 320 նոր դեպք, ապաքինվել է ևս 129 մարդ:

Արձանագրվել է մահվան 10 դեպք: Բուժառուները եղել են 83 (տղամարդ), 71 (կին), 81 (տղամարդ), 85 (կին), 70 (տղամարդ), 53 (տղամարդ), 84 (կին), 84 (տղամարդ), 62 (կին) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյալներով՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ բուժառուներն ունեցել են հաստատված կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 117 է: