Հայաստանը ներսից քանդող Փաշինյանի ու իր թիմի ձեռքը բռնողը հայ երիտասարդներն են լինելու (տեսանյութ)

Սահմանից այն կողմ մենք ունեք թշնամի, որի նպատակը եղել է ու կա՝ հայկական տարածքները յուրացնելը, հայկական մշակույթը սեփականելը, հայոց պատմությունը կեղծելը: Եվ այս իրավիճակում մեզ առավել քան ներքին միասնություն, համախմբվածություն է պետք։ Բայց արդեն երկու տարի է, որ մեր ներսում բարիկադներ են կառուցվում, իշխանության ձեռքով պառակտվել է մեր հասարակությունը` յուրայինների ու ոչյուրայինների, սևերի ու սպիտակների: Կեղծ ժողովրդավարության անվան տակ երկիրը ներսից թուլացնելու, ընդդիմախոսներին ասֆալտին ծեփելու, ազգային արժեքները ոտնատակ տալու, թիրախավորելու այս իշխանության կողմից վարվող քաղաքականությունը խիստ անհանգստացնում է մեր երիտասարդներին:

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնության համահիմնադիր, ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում