Թե ինչպես կարելի է գնահատել իշխանությունների ադեկվատության պակասի աստիճանը, ապա երկար բարակ վերլուծություններ անել պետք չի

Երբ հարցնում են, թե ինչպես կարելի է գնահատել իշխանությունների ադեկվատության պակասի աստիճանը, ապա երկար բարակ վերլուծություններ անել պետք չի։

Բավական է պարզապես հետևել իշխանության գործողությունների տրամաբանությանը, և ամեն ինչ կդառնա պարզ և հասկանալի։

Օրինակ՝ ՀՀ տնտեսությունը իրականում ապրում է շատ խորքային անկում, ես կասեի աննախադեպ անկում, իսկ ի՞նչ է անում իշխանությունը։

Իշխանությունը սկսում է աննապադեպ և տոտալ պատերազմ ամենախոշոր ընդիմադիր ուժի ղեկավարի դեմ և բնականաբար դա ԲՀԿ֊ն է։

Երբ կորոնավիրուսի համավարակը դեռ նոր էր սկսում, իշխանությունը հեգնելով վտանգը և թքած ունենալով հասարակ մարդկանց անվտանգության վրա ՝ կազմակերպում է բազմահազարանոց հավաքներ (հետագայում արդարանալով, թե բա՝ չգիտեինք), իսկ այսօր, երբ համավարակը արդեն ուղղակի դարձել է ազգի համար ակնհայտ աղետ, առողջապահության նախարարը հիվանդության դեմ պայքարելու փոխարեն, ընդդիմությանը վարկաբեկող շինծու նյութեր է տարածում, իսկ այդ ընթացքում մարդիկ շարունակում են մահանալ։

Կամ մեկ ուրիշ օրինակ՝ երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու կառույցները (ուժային և տարատեսակ ՊՕԱԿ֊ներ) արտաքին վտանգները կանխելու փոխարեն, զբաղված են կատաղի պայքարով կրկին՝ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ֊ի դեմ։

Ադրբեջանցիները և թուրքերը հայկական տեղեկատվական տիրույթում իրենց զգում են, ինչպես իրենց տանը՝ գողանալով հայկական տեղեկատվական գաղտնի նյութերը, իսկ ՊԵՏԱԿԱՆ տեղեկատվական կառույցները զբաղված են ՀՀ պատգամավորների, ԲՀԿ անդամների գաղտնալսումներով և զուգահեռաբար կազմակերպում լկտի և ստահոդ տեղեկատվական տեռոր մեր հանդեպ, հայկական սոցիալական տիրույթներում և իրենց գրպանների լրատվամիջոցներում (չմոռանամ ասել, որ շինծու և կեղծ լուրերի տարածման առաջամարտիկներ են նաև իշխանական պատգամավորները…

Հիշեցենեմ, որ այս պատգամավորները, ի դեպ հարկատուներից աշխատավարձ են ստանում)։

…շարունակելի

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Երբ հարցնում են, թե ինչպես կարելի է գնահատել իշխանությունների ադեկվատության պակասի աստիճանը, ապա երկար բարակ…

Опубликовано Arman Abovyan Пятница, 19 июня 2020 г.