Անցնող շաբաթ հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդը խախտել է շուրջ 85 անգամ

Հունիսի 14-ից  20-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդը խախտել է շուրջ 85 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով   ավելի քան 700 կրակոց:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները, նշված ժամանակահատվածում խստորեն հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված խնդիրները: