Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 780 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 462 հազարից: Ապաքինվել է ավելի քան 4 միլիոն 641 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 297 հազար 360 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 121 հազար 407 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 038 հազար 568-ի, մահերինը՝ 49 հազար 090-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 576 հազար 952 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 8 հազար 002 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Հնդկաստանն է՝ 396 հազար 661 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 12 հազար 971:

Մեծ Բրիտանիայում առկա է 301 հազար 815 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո: Մահերի թիվը կազմում է 42 հազար 461: Վարակվածների թվով հաջորդող երկիրը Իսպանիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 292 հազար 655, մահերինը՝ 28 հազար 315: Իսպանիաին հաջորդում է Պերուն, որն էլ իր հերթին վարակվածների թվով շրջանցել է Իտալիային:  Պերուն առանձնանում է 247 հազար 925 ընդհանուր, 7 հազար 660 մահվան դեպքով:

Իտալիայում հաստատված դեպքերի թիվը 238 հազար 011 է: Մահացության ցուցանիշը կազմում է 34 հազար 561: Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Չիլին է: Չիլիում առկա է 231 հազար 393  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 4 հազար 093 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով Չիլիում հաջորդում է Իրանը, որը հայտնվել է 10-րդ տեղում:

Իրանում առկա է 200 հազար 262  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 9 հազար 392 մարդ: Իրանին հաջորդում է է Գերմանիան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 190 հազար 660-ի, մահացածներինը՝ 8 հազար 960-ի:

Թուրքիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 185 հազար 245 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 4 հազար 905 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 21-րդ տեղում: Այստեղ վարակի 27 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 352 է, որից ապաքինվել է 78 հազար 410-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 898-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 14 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: