Թրամփը կանխատեսել է ԱՄՆ ՀՆԱ-ի աճի ամենաբարձր ցուցանիշը մարդկության պատմության մեջ

2020 թվականի երրորդ եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ-ն կհասնի մարդկության պատմության մեջ ամենաբարձր մակարդակին: Այս կանխատեսումը տվել է նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ընտրություններին չորս ամիս է մնացել: Եվ ամեն օր մենք ավելի ու ավելի ենք բարձրանում: Երրորդ եռամսյակում Միացյալ Նահանգները կունենա ամենաբարձր ՀՆԱ-ն մարդկության պատմության մեջ», – ասել է նա «The Washington Times»- ին տված հարցազրույցում:

Ամերիկայի ղեկավարը հայտարարել է մայիսին աշխատատեղերի քանակի և մանրածախ վաճառքի աճի մասին, այն բանից հետո, երբ երկրի ձեռնարկությունների մեծ մասը վերսկսել է աշխատանքը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով նվազել է 4,8 տոկոսով: Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը ավելի ուշ ասել է, որ երկրի ՀՆԱ երկրորդ եռամսյակի համար կարող է ընկնել 20 տոկոսով: