Իշխանությունն այլևս լեգիտիմ չէ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ, «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Գարեգին Պետրոսյանը։

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հունիսի 18-ին առողջապահության նախարարի տարեկան զեկույցի ներկայացումից հետո հայտարարել է, որ երկրի առողջապահական համակարգը վերջին 4 ամիսների ընթացքում շատ լավ է աշխատել և հաջող կերպով հաղթահարել է համավարակի վտանգը: Վրաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 893 դեպք, վարակման հետևանքով մահացել է 14 մարդ:  Այսօր էլ վարակի երկու դեպք է արձանագրվել։ ՄԻնչդեռ Հայաստանում վարակը շարունակում է ապրել իր կյանքով՝ չնայած վարչապետի ամենօրյա ուղիղ եթերային ռեժիմներով արված հորդորներին, փողոցում դիմակներ բաժանելուն։ Եվ դեռ վարչապետը հայտարարում է, թե զարմացած է՝ ինչու հեղափոխության օրերին իր խոսքին վստահող հասարակությունն այսօր չի լսում իրեն։

Գարեգին Պետրոսյանի համոզմամբ՝ վարչապետը ժողովրդի մեջ վաղուց է սպառել իր վստահությունը հատկապես կորոնովիրուսի դեմ պայքարում չորս ամիսների ընթացքում իր և իր թիմի ներկայացուցիչների հնչեցրած հակասական, իրարամերժ հայտարարությունների ու հրահանգների պատճառով, որոնք վկայում են, որ այս վարչախմբի իրական նպատակը ոչ թե մարդկանց կյանքն ու առողջությունը անվտանգ դարձնելն է, այլ կորոնավիրուսն իրենց քաղաքական նպատակների համար օգտագործելն ու իշխանությունը պահպանելը։

Հաղորդման հյուրը խոսեց նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված իրավական գործընթացից՝ ասելով, որ այն հիմքում քաղաքական դրդապատճառներ ունի և հիմնավորումներ ներկայացրեց։

Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երկրորդ ատյանի դատարանի դատավորի որոշման մասին՝ նա ասաց, որ այնուամենայնիվ կալանքից ազատելու համար նշանակված 2 մլրդ դրամ գրավն աննախադեպ է և անհամաչափ։ Նաև խոսեց դատավոր Արսեն Նիկողոսյանի դեմ ՀԽ նախագահի հրահրած ատելության պատերամի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում