Պոետը Գառնահովիտից (տեսանյութ)

Յուրօրինակ բանաստեղծ, գրող, հրապարակախոս, թարգմանիչ Վառլեն Ալեքսանյանը ծնվել է 1942 թ. Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղում:

Հայրենի գյուղում դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության բաժնում:

Անցել է փառահեղ գրական ուղի՝ ՀՀ հանրագիտարանի գլխավոր խմբագրությունից մինչև Ազգային գրադարան:

Նա Տասը ժողովածուների հեղինակ է:

Մի տրտնջա, երբ հոգիդ դառնացած է, Եղիր փիլիսոփա մի քիչ…

Այո, նա փիլիսոփա էր, նրան հասկանալն այնքան էլ դյուրին չէր:

Բանաստեղծը հայրենապաշտ էր:

Նա, ով չի երազել իր երկրի անկախության մասին, ասել է թե՝ երազանք չի ունեցել: Նա իհարկե ապրեց անկախության բերկրանքը, բայց ինչպես ինքն էր ասում՝ սա մեր երազանքի անկախությունը չէ:

Նրա երազանքի անկախությունը «ՀՀ անկախության հռչակագրում» բառերից գործի վերածվելու խնդիր ունի:

Նա գտնում էր, որ երբ տանն ամեն ինչ կարգին է, հարց չի առաջանում, թե ինչպիսին կուզեիր որ այն լինի:

Մանրամասները՝ տեսանյութում