Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 594 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 456 հազարից: Ապաքինվել է ավելի քան 4 միլիոն 546 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 263 հազար 749 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 120 հազար 688 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 983 հազար 359-ի, մահերինը՝ 47 հազար 869-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 569 հազար 063 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 7 հազար 841 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Հնդկաստանն է՝ 381 հազար 485 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 12 հազար 605:

Մեծ Բրիտանիայում առկա է 300 հազար 469 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո: Մահերի թիվը կազմում է 42 հազար 288: Վարակվածների թվով հաջորդող երկիրը Իսպանիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 292 հազար 348, մահերինը՝ 27 հազար 136: Իսպանիաին հաջորդում է Պերուն, որն էլ իր հերթին վարակվածների թվով շրջանցել է Իտալիային:  Պեռուն առանձնանում է 244 հազար 388 ընդհանուր, 7 հազար 461 մահվան դեպքով:

Իտալիայում հաստատված դեպքերի թիվը 238 հազար 159 է: Մահացության ցուցանիշը կազմում է 34 հազար 514: Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Չիլին է: Չիլիում առկա է 225 հազար 103  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 3 հազար 841 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով Չիլիում հաջորդում է Իրանը, որը հայտնվել է 10-րդ տեղում:

Իրանում գրանցվել է 197 հազար 674  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 9 հազար 272 մարդ: Իրանին հաջորդում է է Գերմանիան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 190 հազար 126-ի, մահացածներինը՝ 8 հազար 946-ի:

Թուրքիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 184 հազար 031 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 4 հազար 882 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 21-րդ տեղում: Այստեղ վարակի 49 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 325 է, որից ապաքինվել է 78 հազար 398-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 895-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 14 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: