Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է Հադրութի շրջանի ևս երկու կոնտակտավոր բնակիչների մոտ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Աղբյուրը փոխանցում է, որ միևնույն ժամանակ, COVID-19 ախտորոշում ունեցող երկու քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը բացասական էր, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունը:

Արցախում այս պահին մեկուսացված է 93 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1553 թեստավորում: