Ներողություն կատեգորիկ տոնի համար, բայց արդեն անցան բոլոր չափերը։ Թույլ չենք տա խեղդել մամուլի ազատությունը

Տղաներ և աղջիկներ, աշխատե՛ք։ Հանեք ձեր միջից «Ես պարգևավճար եմ ստանում, ուրեմն ես աշխատում եմ» սիլլոգիզմը։

Վիճակը ճգնաժամային է, հասկանում եք, որ շուտով պարգևավճարի փոխարեն բալանդ եք ստանալու, բայց դրա պատճառը դուք եք, ձեր ծուլությունը, ձեր ապիկարությունը, ձեր մեծամտությունը։ Մի փորձեք մեղքը գցել ժողովրդի վրա, դիմակների վրա, վերնագրերի վրա։

Ուրեմն դուք ամեն ինչ ճի՞շտ եք անում, հոդվածի վերնագիրն է սպառնում ազգային անվտանգությունը։ Իրականում ազգային անվտանգության սպառնալիքը ձեր մանկական հաթաթաներն են, ձեր ապիկարությունը՝ տարանջատելու ճիշտը սխալից, կարևորն անկարևորից։ Թե՞ ձեզ թվում է, որ շուստրիաբար հայրենիքի անվտանգություն եք քանդում, մեկ էլ հանկարծ հոդվածի վերնագրով բացահայտվեց ձեր հայրենադավությունը։

Ու նաև՝ Սահմանադրություն կարդացեք, իմացեք դուք ինչի իրավունք ունեք կես ժամում պահանջելու և ինչի իրավունք չունեք։

Հ․Գ․ Ներողություն կատեգորիկ տոնի համար, բայց արդեն անցան բոլոր չափերը։ Թույլ չենք տա խեղդել մամուլի ազատությունը։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Տղաներ եւ աղջիկներ, աշխատե՛ք։ Հանեք ձեր միջից «Ես պարգեւավճար եմ ստանում, ուրեմն ես աշխատում եմ» սիլլոգիզմը։Վիճակը…

Опубликовано Aghasi Yenokyan Четверг, 18 июня 2020 г.