Մենք կործանելու հայրենիք չունենք, պետք լինի՝ արյան գնով էլ կպահենք մեր հայրենիքը (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ի տաղավարում հյուրընկալել ենք ԲՀԿ ԵՄ առաջնորդ Աշոտ Անդրեասյանին։

ՀՀ-ում յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ազատ կամարտահայտման, ազատ տեղաշարժման, նշեց Աշոտ Անդրեասյանը, անդրադառնալով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ օրերս քաղաքական խորհրդի նիստում հնչեցրած հայտարարությանը, որն իշխանությունների կողմից ուղեկցվեց բռնաճնշումներով, քաղաքական հետապնդումներով  և խուզարկությունների շղթայով։

Այն բոլոր մեղադրաքները, որոնք հնչում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրա թիմակիցների հասցեին, ԲՀԿ ԵՄ առաջնորդը որակեց շինծու, քանզի դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն։

Հիշեցնենք, որ ԱԱԾ ներկայացուցիչները խուզարկություն են իրականացրել ԲՀԿ երևանյան և մարզային գրասենյակներում։ Մեր զրուցակիցը նշեց, որ խուզարկությունից անմասն չի մնացել նաև իրենց՝ ԲՀԿ ԵՄ գրասենյակը, ոչ մի արտառոց բան չէին կարող հայտնաբերել։

Աշոտ Անդրեասյանն ընդգծեց, որ ժամանակն է վերջ դնել այս ապօրինություններին և ճնշումներին, շեշտելով, որ  նրանք արտակարգ իրավիճակի ավարտվելուն պես պիտի սկսեն լայնամասշտաբ շարժում և վստահություն հայտնեց, որ այդ շարժմանը կմիանան շատերը։ Պահանջը մեկն է լինելու՝ իշխանությունների հրաժարականը։

«Մենք երկիրը հանելու ենք ստից ու կեղծիքից»,-ամփոփեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում