Կլինի և կարող է լինել մի իրավիճակ, երբ որոշ ուժեր հաղթահարեն շեմը, սակայն մանդատ չստանան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն անդրադառնալով  «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթին՝ նշեց. «Ուզում եմ ասել, թե ինչ իրավիճակ ունենք այս պահին: Այն հաշվարկները, որը ես ուղարկեցի իմ պատգամավոր գործընկերներին, նրանք նաև համոզվեցին, որ այո, ըստ էության, կլինի և կարող է լինել մի իրավիճակ, երբ օրինակ 15 մանդատի պարագայում, որը նախատեսված է որոշ ուժեր հաղթահարեն շեմը, մասնակցեն մանդատների բաշխմանը և լինի իրավիճակ, որ չստանան մանդատ»:

Մանրամասները՝ տեսանյութում