«Ծառուկյանի նկատմամբ հետապնդումները մեծ հարված կհասցնեն օտարերկրյա ներդրումներին». Ֆ.Պոլիդորի (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացները քաղաքական են և վնասում են ներդրումային միջավայրին, «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնել «Italian stoneware» հոլդինգի փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորին: Նա համոզմունք է հայտնել, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է մեծ հարված հասցնել առաջիկայում նախատեսվող բազմաթիվ խոշոր ներդրումային ծրագրերին, որոնք օտարերկրյա գործարարները պատրաստվում են կատարել Հայաստանում: