Իրականում հենց այս երկու հայտարարությունները շատ կարևոր էին, քանզի իրականում մերկացրին իշխանության իրական նպատակները և դրանք իրագործելու մեխանիզմները

Այսօր շատ կարևոր օր էր, քանզի իշխանություններն ուղղակի հաստատեցին, որ այսօրվա Հայաստանում ձևավորվում է դասական՝ լիբերալ-ֆաշիստական կարգեր։

Ես բնավ նպատակ չունեմ մանրակրկիտ վերլուծել վարչապետի այսօրվա ելույթները, որոնց մի մասը նվիրված էր իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական կատաղի հետապնդումների արդարացմանը (իմիջայլոց արդարանալ չստացվեց), բայց դրա հետ մեկտեղ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել շատ ուշագրավ հանգամանքների վրա, որոնք ուղղակի փաստում են, որ այսօրվա իշխանությունները շատ հաստատակամ քայլերով գնում են դեպի լիբերալ բռնապետություն։

Սա ոչ մի դեպքում «գույների խտացում» չէ, այլ պարզապես վարչապետի որոշ մտքերի վերլուծություն։

Նախ ուզում եմ ընդգծել, որ բոլոր ժամանակներում բոլոր բռնապետական ռեժիմները, միշտ հիմնավորել են իրենց քայլերը երկու պրոպագանդիստական թեզեր օգտագործելով։

1.Բոլոր ռեպրեսիվ գործողությունները (կապ չունի, թե ում հանդեպ) բխում են ժողովրդի շահերից։

2.Ժողովուրդը` իբր հենց իրենց է միայն վստահում և իրենք են իրավասու անել` նույնիսկ ամենասարսափելի արարքները։

Սա ֆիքսեցինք։

Հիմա ավելի հստակ։

Վարչապետը պնդում է, որ 2018 թվականին ստանալով վստահության շատ բարձր քվե՝ իշխանությունների համար իմաստ չի տեսնում քաղաքական հետապնդումներ իրականացնել։

Շատ թույլ թեզ է, քանզի քաղաքական հետապնդումների իմաստը, ոչ միայն լեգիտիմության պակասով է պայմանավորված (դա պատճառներից ամենաթեթևն է), այլ ռեպրեսիվ ապարատի հիմնական գործարկման պատճառ է ` ՄԻՇՏ իշխանության պահպանումը ՝ «անհնազանդ» քաղաքական ուժերից, ուրիշ ոչ մի հիմնարար պատճառ չի կարող լինել, այսինքն՝ խնդիրը ոչ թե իշխանությունների իրավական լեգիտիմության մեջ է, այլ միայն իշխանությունը պահպանելու մոլուցքի։

Շատ կարևոր է հասկանալ, որ բոլոր ռեպրեսիվ գործողություները ՄԻՇՏ արվում են ժողովրդի անունից և իբր հանուն ժողովրդի (օրինակ Ստալինը ժողովրդի անունից ոչնչացրեց … հենց իրեն աստվածացնող ժողովրդի զգալի մասին, ընդ վորում՝ ողջ մնացած «ժողովրդի» բուռն ծափահարություների ներքո)։

Համեմատության համար հիշեցնեմ, որ ամենահայտնի բռնապետ Ադոլֆ Հիտլերը ԸՆՏՐՎԵԼ ԷՐ Բունդեսթագում` արդար, ժողովրդավարական և թափանցիկ ընտրությունների ժամանակ ։

Ստացել էր բացարձակ վաստահության քվե և ըստ էության, ուներ բացարձակ լեգիտիմություն հասարակ գերմանացիների կողմից։

Սակայն դա չխանգարեց իրեն` ոչնչացնել բոլոր ընդդիմախոսներին և ի վերջո տասնյակ միլիոնավոր կյանքեր խլել։

Իհարկե, համեմատությունը այդքան տեղի չէ (ինչի համար կներեք), սակայն Հիտլերի օրինակը շատ կարևոր էր, որպեսզի մենք հասկանանք, որ ընտրությունների ժամանակ ստացված բարձր լեգիտիմությունը բացարձակ չի նշանակում, որ այդ պարագայում իշխանությունները չեն հապաղելու քաղաքական ճնշումներ իրականացնելուց` այլ քաղաքական ուժի կամ հասարակ մարդկանց հանդեպ։

Այսօրվա իրադարձությունները` ԲՀԿ֊ի և Գագիկ Ծառուկյանի հանդեպ հստակ ցույց են տալիս, որ մեր հանդեպ քաղաքական ռեպրեսիաների իրականացման հիմնական դրդապատճառը իշխանությունների «ներքին» վախերն են, ուրիշ ոչ մի պատճառ գոյություն չունի ։

Հ. Գ. Հաջորդ անգամ կանդրադառնամ քաղաքական կուսակցություների գործունեությունը արգելող թեզին, ինչը կրկին հնչեցրեց վարչապետը։

Իրականում հենց այս երկու հայտարարությունները (լեգիտիմության պակասը և կուսակցությունների գործունեության արգելքը) շատ կարևոր էին, քանզի իրականում մերկացրեցին իշխանության իրական նպատակները և դրանք իրագործելու մեխանիզմները։

Լինելու է հետաքրքիր)

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Այսօր շատ կարևոր օր էր, քանզի իշխանություններն ուղղակի հաստատեցին, որ այսօրվա Հայաստանում ձևավորվում է դասական՝ …

Опубликовано Arman Abovyan Среда, 17 июня 2020 г.