Հունիսի 22-ից ժամանակավորապես կփակվեն համայնքային մանկապարտեզները

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է  քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։

Ստորև վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։

      1. Կենտրոն – թիվ 1
        2. Արաբկիր – թիվ 25, թիվ 31
        3. Աջափնյակ – թիվ 47, թիվ 50
        4. Ավան – թիվ 52
        5. Դավթաշեն – թիվ 60, թիվ 62
        6. Էրեբունի – թիվ 64, թիվ 66
        7. Մալաթիա-Սեբաստիա – թիվ 91, թիվ 96
        8. Նոր Նորք – թիվ 100, թիվ 114
        9. Նորք-Մարաշ – թիվ 122
        10. Նուբարաշեն – թիվ 125
        11. Շենգավիթ – թիվ 126, թիվ 139
        12. Քանաքեռ-Զեյթուն – թիվ 162, թիվ 157

Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների և խմբերի։