Այսպիսին է լինում երկրի շահերից բխող և իրական արտաքին քաղաքականությունը

Երեկ մեծ աժիոտաժ առաջացրեց Սերժ Սարգսյանի մասնակցությունը ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը և ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի գնահատականները Հայաստանում ստեղծված ներքաղաքական զարգացումներին։

Եվրոպական ամենախոշոր և ազդեցիկ քաղաքական ընտանիքի ղեկավարի կողմից արված շեշտադրումները, ի թիվս այլ նրբերանգների, ընդգծում են նաև այն հանգամանքը, որ կորոնավիրուսային համավարակի ներքո լոկալ պոպուլիստների բռնատիրական ջանքերը միջազգային հանրության առջև աննկատ և անհետևանք անցնել չեն կարող։

Երեկ ուշ երեկոյան Դոնալդ Տուսկի կողմից տարածված հատուկ պաշտոնական հայտարարության մեջ նա անդրադարձ կատարեց նաև Արցախյան հակամարտության կարգավորմանը, ընդգծելով, որ ԵԺԿ-ն վերահաստատում է իր համապարփակ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և կարգավորման հիմնարար սկզբունքներին։

Հիշեցնեմ, որ Եվրոպական խորհրդարանի երեք պաշտոնյաների սկանդալային հայտարարությունից հետո ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը խնդրի առնչությամբ պաշտոնական նամակով դիմել էր Դոնալդ Տուսկին։

Այսպիսին է լինում երկրի շահերից բխող և իրական արտաքին քաղաքականությունը։ 

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Երեկ մեծ աժիոտաժ առաջացրեց Սերժ Սարգսյանի մասնակցությունը ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը եւ ԵԺԿ…

Опубликовано Armen Ashotyan Четверг, 18 июня 2020 г.