Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 665 նոր դեպք, ապաքինվել է 746 քաղաքացի

Հայաստանում հունիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 665 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 18 698-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 309 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հունիսի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 101 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 410-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 746 է, ընդհանուր առողջացածներինը՝ 7560, փաստացի բուժվողներինը՝ 10 728 (մեկ օրում նվազել է 90 ով): Մեկ օրում թեստավորվել է 2392 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 89 992 քաղաքացի: